USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «+Chat» ծառայությունը

08.01.2021, 11:55
Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «+Chat» ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. «Viva» կանխավճարային կամ հետվճարային սակագնային պլանի բոլոր բաժանորդների համար Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «+Chat» ծառայությունը, հաղորդում է Վիվա–ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը:

Ծառայությունն ակտիվացնելիս՝ կարելի է անսահմանափակ շփվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Telegram»,  «Zoom», «Skype»,  «Zangi», «Snapchat» հավելվածներով։

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *404*1# հրահանգը: Ակտիվացման գինը 500 դրամ է:

· Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *404# հրահանգը։

· «+Chat» ծառայությունից օգտվելիս բաժանորդի սակագնային պլանում ներառված ՄԲ-երը չեն սպառվում:

· «+Chat» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:

· Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:

· Հետվճարային բաժանորդների համար ծառայությունն կարելի է ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը և երաշխիքային կանխավճարը բավարար են ակտիվացման համար: 

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am։ 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։–0–