Բոլոր սմարթֆոնները և նոութբուքերը հնարավոր է կոտրել Wi-Fi-ի միջոցով
26.03.2019,
15:02
Լյովեն համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ Wi-Fi-ին միացվող ցանկացած սարք հնարավոր է կոտրել:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Լյովեն համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ Wi-Fi-ին միացվող ցանկացած սարք հնարավոր է կոտրել, հայտնում է life.ru-ն:
Ռոութերում օգտագործվում է Wireless Protected Access 2 (WPA-2) անվտանգության տեխնոլոգիայի ներթափանցման պաշտպանություն, որը, իր հերթին, կարող է կոտրվել Key Reinstallation Attacks (KRACK) ծրագրի միջոցով:
Այդ ծրագրային ապահովման շնորհիվ հաքերները կարող են ստանալ սարքի վրա պահվող կոնտակների, գաղտնաբառերի, բանկային քարտերն վերաբերող տեղեկատվությունը: -0-