«ԱրմենՏելը» նվազեցնում է շարժական ինտերնետի գինը ռոումինգում
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. «Արմենտել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ռոումինգում շարժական ինտերնետի սակագնի աննախադեպ իջեցման մասին շարժական կապի բոլոր բաժանորդների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Այժմ Beeline բաժանորդները, ռոումինգում միանալով «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի Beeline սակագնային գոտում ներառված օպերատորների ցանցին, յուրաքանչյուր մեգաբայթ ինտերնետ–տրաֆիկի համար կվճարեն ընդամենը 250 դրամ։ Beeline սակագնային գոտում ներառված են հետևյալ օպերատորները՝ Beeline (Ռուսաստան), Mobitel (Վրաստան), KarTel (Ղազախստան), Tacom (Տաջիկստան), Sky Mobile (Ղրղզստան), Unitel (Ուզբեկստան), Kyivstar (Ուկրաինա) և Wind (Իտալիա)», – նշվում է հաղորդագրության մեջ։
««ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աշխատել իր ծառայությունների հարմարավետության և մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Այժմ մեր բաժանորդները, գտնվելով արձակուրդում ԱՊՀ երկրներում, Վրաստանում կամ Իտալիայում, կարող են օգտվել ռոումինգ շարժական ինտերնետից ամենաշահավետ գնով և կիսվել տպավորություններով և լուսանկարներով հենց իրենց բջջային հեռախոսներից։ Վստահ եմ, որ այս տարի Beeline հարմար և մատչելի սակագները կպարգևեն մեր բաժանորդներին ուրախություն և վառ տպավորություններ», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ռոումինգ ծառայությունն ակտիվացնելու համար Beeline կանխավճարային համակարգի բաժանորդները պետք է հավաքեն հետևյալ հրահանգը #351*0000#։ Հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները կարող են միացնել ռոումինգ ծառայությունը ներկայացնելով անձնագիր և լրացնելով համապատասխան հայտը Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից որևէ մեկում։ Իրավաբանական անձիք պետք է լրացուցիչ ներկայացնեն լիազորագիր շարժական կապի կորպորատիվ փաթեթի պատասխանատուի անունից։
Արտերկրում գտնվելիս ռոումինգի ծառայությունների և հաշվի լիցքավորման միջոցների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline–ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ www.beeline.am կայքում։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–