USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը

14.11.2019, 18:47
Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող StartHub նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։
«Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող StartHub նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։ 

ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։ 

Հանդիպման խորագիրն էր՝ «Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն»։ Բանախոսներն էին՝ SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր և համահիմնադիր Աշոտ Արզումանյանը, SuperAnnotate-ի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը և Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։ 

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման ընթացքը աշխարհում և Հայաստանում։ Խոսել են Հայաստանում անհրաժեշտ կադրերի պատրաստման և համապատասխան գիտահետազոտական ու կրթական մթնոլորտի ստեղծման կարևորության մասին։ Անդրադարձ է կատարվել նաև AI տեխնոլոգիաների վրա հիմնված հայկական հաջողակ ստարտափներին։ 

«Ժամանակակից տեխնոլոգիաները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ ինքներս էլ աշխատում ենք ՏՏ ոլորտում և բացի այդ հաճախ շփվում ենք տեխնոլոգիական ստարտափների հետ: Բնականաբար արհեստական բանականությունն այն ոլորտն է, որը ապագայում մեծ դեր է ունենալու, և այսօր արդեն շատ լուծումներ է առաջարկում: Մենք էլ հետևում ենք ոլորտի զարգացմանը, որպեսզի մեր աշխատանքի մեջ հնարավորինս կիրառենք այս ժամանակակից և հզոր հնարավորությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը: 

«Արհեստական Բանականության տեխնոլոգիաներն իրենց զարգացման նախնական փուլում են։ Նախորդ տարիներին Հայաստան ՏՏ և ստարտափ էկոհամակարգերի արագ զարգացման հետևանքով արհեստական բանականության փուլ ենք մուտք գործում բավական շահեկան դիրքերից։ Այս մասին են վկայում AI տեխնոլոգիաների վրա հիմնաված հայկական մի շարք հաջողակ և արագ զարգացող ստարտափներն ու ընկերությունները։ Շնորհակալ եմ մեր բանախոսներին՝ անչափ հետաքրքիր և ուսանելի հանդիպման համար», - նշել է Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։ 

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am/ կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–