USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline Scholarship» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին

21.01.2014, 14:12
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline Scholarship» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող ուսանողներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline Scholarship» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline Scholarship» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող ուսանողներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության, միջազգային, կրթական և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից, այդ թվում նաև կրթական ոլորտում առաջատար փորձագետներից կազմված հանձնաժողովն առաջին փուլն անցած 179  մասնակցից կընտրի այն 80-110 ուսանողին, ովքեր կարժանան  «Beeline կրթաթոշակ»-ին:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով`
 «Beeline Scholarship» ծրագիրը լայն արձագանք գտավ հանրապետության ողջ տարածքում։

«Անգնահատելի է կրթության դերը ժամանակակից աշխարհում, և մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն շարունակելու ենք աջակցել կրթական ծրագրերի իրականացմանը և խրախուսել հայ երիտասարդներին իրենց սեփական ուժերով հասնել հաջողության և կյանքը դարձնել ավելի լավ»,- նշեց  Պյատախինը:

«Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել» ընկերության հետ այս ծրագրի շրջանակում և աջակցել այն ուսանողներին, ովքեր կքայլեն ժամանակակից աշխարհի պահանջներին համահունչ և կներկայացնեն ստեղծարար և նորարար մտքեր»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Beeline Scholarship» ծրագիրն իրականացվում է երկու հիմնական փուլով: Առաջին փուլին մասնակցել է ավելի քան 550 ուսանող, որոնց մեջ գերակշռում են տնտեսագիտություն, բիզնես կառավարում և լեզվաբանության ոլորտում սովորող ուսանողները: Երկրորդ փուլ անցած բոլոր ուսանողները հանձնաժողովին կներկայացնեն իրենց ծրագիր առաջարկը տեսանյութի կամ պատկերացույցի միջոցով, որից հետո հանձնաժողովը կկայացնի իր որոշումը:

Նշենք, որ «Beeline Scholarship» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերի 25-ից և իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրի շրջանակում ԱրմենՏել  ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի  ուսման վարձը: Հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը նաև կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում նրանցից  մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն և մասնակցելու դասընթացի:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված և բջջային կապի, ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-