USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանում Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

18.10.2020, 17:01
Հայաստանում Beeline-ը նույնպես միացել է աշխարհի հայության կողմից իրականացվող դրամահավաքին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ
Հայաստանում Beeline-ը  100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ը նույնպես միացել է աշխարհի հայության կողմից իրականացվող դրամահավաքին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը: 

Նշենք, որ մինչ այդ ընկերությունը հնարավորություն է տվել Արցախից եկած մեր հայրենակիցներին 1 ամիս անվճար օգտվել «BeeFree 1900» փաթեթից և իջեցրել է ռոումինգի արժեքն Արցախում մինչև 5 դրամ։

«Պատերազմի առաջին իսկ օրվանից մենք՝ որպես կապի օպերատոր և որպես հայաստանցիներ, փորձում ենք մաքսիմալ օգտակար լինենք մեր երկրին: Ես գիտեմ, որ առանձին աշխատակիցներ և ստորաբաժանումներ բազմաթիվ հեռախոսներ և շարժական լիցքավորիչներ են ուղարկել Արցախ, այլ անհրաժեշտ իրեր և իհարկե նշանակալի գումար: Որպես կապի օպերատոր մենք լարված աշխատում ենք, որ այս դժվարին պահին հնարավորինս որակյալ կապ ապահովենք բոլորի համար: Սակայն իհարկե ֆինանսական աջակցությունն էլ պարտադիր է այս պայմաններում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Բացի այդ, ռազմական դրության հայտարարումից հետո, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ծրագրի շրջանակում, նախարարության կողմից տրամադրած վկայականների հիման վրա՝ հեռավար կրթություն ստացող աշակերտները կկարողանան օգտվել մատչելի ֆիքսված և շարժական ինտերնետի սակագներից՝ առաջին ամիսն անվճար: 

Անվճար տրամադրվող փաթեթի և այլ միջոցառումների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.beeline.am կայքում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–