USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Ամփոփվել են «VivaStart» ծրագրի՝ 2017 թվականի արդյունքները

22.02.2018, 15:58
Բիզնես էթիկայի նորմերն ու բարձրակարգ սպասարկումը շարունակում են մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում:
Ամփոփվել են «VivaStart» ծրագրի՝ 2017 թվականի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բիզնես էթիկայի նորմերն ու բարձրակարգ սպասարկումը շարունակում են մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում:

Վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում քաղաքակիրթ մոտեցում ապահովելու համար, ընկերությունը կարևոր է համարում ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլև` մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տևական ժամանակ իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որի հիմքում այդ մոտեցումն է:

2017 թվականին ծրագրից օգտվել է 79 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում, մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը:

«VivaStart»-ի արդյունավետությունը շահառուների տեսանկյունից գնահատելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունն արդեն երկրորդ տարին շրջանավարտ ուսանողներին առաջարկում է մասնակցել մրցույթի և էլեկտրոնային փոստով ուղարկել առաջարկություններ և դիտարկումներ՝ ծրագրից քաղած արդյունքի մասին:

Հետաքրքրություն դրսևորած ուսանողների աշխատանքներից մասնագիտական հանձնաժողովը հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակները՝ Աննա Ավետիսյանը, Սոնա Չարչյանը և Քնարիկ Կիրակոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, արժանացել են մրցանակի՝ «Honor 6X Premium» սմարթֆոնների: Իսկ երկուսը՝ Ամալյա Ալոյանն ու Նելլի Միքայելյանը, արժեքավոր՝ «ոսկե» հեռախոսահամարների:

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 184 ուսանող: «VivaStart»-ի շրջանավարտներից 80-ը, մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր աշխատավայրերում, այդ թվում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակիցների մոտ: Նրանցից 14-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:

«Գիտելիքներ ձեռք բերելու ընթացքում, շատ կարևոր է վերլուծելը, եզրակացություններ անելն ու որոշում կայացնելը: Գուցե, մինչև դասընթացին մասնակցելը, ծառայություն մատուցող աշխատակցի և բաժանորդի շփումը դիտարկվում է այլ տեսանկյունից, սակայն վստահ եմ, որ տարբեր սպասարկման կենտրոններում անցած գործնական դասընթացներից հետո, ձեզանից շատերը բացահայտել են, որ մարդկային շփման բանալին քաղաքակիրթ հաղորդակցությունն է: Որքան լավ հիմքերի և հարգանքի վրա լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը. բաժանորդը՝ սպասարկման որակի, իսկ աշխատակիցը՝ բաժանորդամետ մոտեցման համար: Ուրախ եմ, որ «VivaStart» ծրագրի շրջանավարտները» պահանջարկ են վայելում ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտում, այլև առհասարակ՝ աշխատաշուկայում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն իսկ մեկնարկել է 2018 թվականի ծրագիրը, որին մասնակցության հայտ է ներկայացրել տարբեր բուհերի 250 ուսանող:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-