USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

«Յուքոմը» ներկայացնում է հայկական արտադրության նոր կատակերգություն

26.02.2016, 21:05
Մկրտիչ Արզումանյանը, «Persona Grata Group»-ը և «Յուքոմ» ընկերությունը ներկայացնում են հայկական արտադրության զվարճալի ընտանեկան կատակերգություն, որն անտարբեր չի թողնի և ոչ մեկին:
«Յուքոմը» ներկայացնում է հայկական արտադրության նոր կատակերգություն

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մկրտիչ Արզումանյանը, «Persona Grata Group»-ը և «Յուքոմ» ընկերությունը ներկայացնում են հայկական արտադրության զվարճալի ընտանեկան կատակերգություն, որն անտարբեր չի թողնի և ոչ մեկին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։  

Հումորային և արկածային այս ֆիլմը պատմում է մի սովորական տաքսու վարորդի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա:

Գլխավոր հերոսը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր մարդ է:

Սակայն, մի օր նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում իր իսկ սեփական հարսանիքից փախած հարսնացուն:

«Փախիր կամ ամուսնացիր», այսպես են անվանել կատակերգությունը ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը և պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը:

Մարտի 3-ից «Փախիր կամ ամուսնացիր» արկածային կատակերգությունը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:

Գլխավոր դերերում են հանդես եկել Մկրտիչ Արզումանյանը, Իվետա Մուկուչյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Կբեյանը, սցենարի հեղինակը Աշոտ Աբրահամյանն է։ 

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–