USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

Թոփ 5 մեսինջերներ, գերարագ ինտերնետ, զանգեր և SMS. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները

12.06.2018, 20:14
ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է ներկայացրել նոր՝ «X» և «Y» սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդին օգտվել թոփ 5 մեսինջերներից:
Թոփ 5 մեսինջերներ, գերարագ ինտերնետ, զանգեր և SMS. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./ԱՌԿԱ/. Սմարթֆոնների ու բջջային հավելվածների օրըստօրե ավելացող թիվն արմատապես փոխել է հեռահաղորդակցության ոլորտը:

Եթե առաջ մարդիկ բջջայինն օգտագործում էին միայն ձայնային և SMS ծառայություններից օգտվելու համար, ապա այժմ գերակշռում են ձայնային և ինտերնետային ծառայությունները: Բջջային ինտերնետի պահանջարկն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Եվ դրա պատճառն այն է, որ սմարթֆոնի միջոցով ինտերնետում հասանելի է դառնում գրեթե ամեն ինչ:

Այս ամենը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է ներկայացրել նոր՝ «X» և «Y» սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդին օգտվել թոփ 5 մեսինջերներից ՝  «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram», այնքան,  որքան նրանք կցանկանան, ինչպես նաև օգտվել ձայնային, ինտերնետային և SMS ծառայություններից՝ նախատեսված փաթեթի ներսում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Այսօր արդեն դժվար է պատկերացնել սովորական առօրյան առանց այս մեսինջերների, ակնթարթային հաղորդագրությունների, վիդեո-զանգերի, «group chat»-երի: Դրանք մարդկային շփումը դարձնում են ավելի արագ ու հեշտ: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացրած վերլուծության՝ Հայաստանում նույնպես այս շուկան առավել զանգվածային և մրցունակներից մեկն է, քանի որ սմարթֆոններից օգտվողների ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մեծամասնությունն օգտագործում է 2 և ավելի մեսինջեր: Վստահ ենք, որ այս փաթեթներն է՛լ ավելի են հեշտացնելու մեր բաժանորդների շփումը:»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սակագնային պլան «X»

*208*5000#

Սակագնային պլան «Y»

*208*2800#

 Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram *

 Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram *

 10 ԳԲ ինտերնետ

 5 ԳԲ ինտերնետ

 ԶԱՆԳԵՐ 300 րոպե **

 ԶԱՆԳԵՐ 100 րոպե **

 ԶԱՆԳԵՐ ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ ***

 ԶԱՆԳԵՐ ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ ****

 500 SMS *****

 300 SMS *****

Ակտիվացման գին 5000 Դ

Ակտիվացման գին 2800 Դ


««X» և «Y» սակագնային պլանների անվանումը կապել ենք սերունդների հետ: Մինչև նոր սակագնային պլանները մեր բաժանորդներին ներկայացնելը, մենք կատարել ենք մանրամասն վերլուծություններ սերունդների հետաքրքրությունների մասին և դրանց արդյունքներով կիսվել ենք մեր ֆեյսբուքյան էջում: Ի դեպ՝ «Y» սակագնային պլանը նաև նվիրված է Երևանի 2800-ամյակին»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«X» կամ «Y» փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում համապատասխանաբար՝ 10 ԳԲ կամ 5 ԳԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում, ավտոմատ կերպով ակտիվանում է 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:

Իսկ փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ավարտին հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում՝ «X» կամ «Y» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթները կհամարվեն ակտիվացված միայն ծանուցող SMS ստանալուց հետո:

*սակագնային պլանի փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:

**ցանցի ներսում, ՀՀ բջջային ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա

***10 000 ներցանցային րոպե՝ 300 րոպե փաթեթը սպառելուց հետո

****10 000 ներցանցային րոպե՝ 100 րոպե փաթեթը սպառելուց հետո

*****դեպի ՀՀ բջջային ցանցեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: –0–