USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ռոսկոմնադզորի ղեկավարը ապառնացել է արգելափակել Facebook–ը ՌԴ–ում

26.09.2017, 16:22
Օրենքը պարտադիր կլինի բոլորի համար։
Ռոսկոմնադզորի ղեկավարը ապառնացել է արգելափակել Facebook–ը ՌԴ–ում

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եթե Facebook–ը չկատարի անձնական տվյալների տեղայնացման մասին ռուսական օրենքը, ապա սոցցանցը կարգելափակվի ՌԴ տարածքում, այդ մասին հայտնել է Ռոսկոմնադզորի ղեկավար ղեկավար Ալեքսանդր Ժարովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով РБК–ին։

«Օրենքը պարտադիր է բոլորի համար», – ասել է պաշտոնյան, հիշեցնելով Linkedin–ի հետ կապված պատմությունը, որն ի վերջո դադարեցրեց աշխատանքը Ռուսաստանում։ Նրա խոսքով, գերատեսչությունը մտադիր է 2018 թվականին հասնել Facebook–ի կողմից 242 հոդվածի կատարմանը։ Վերջնական ժամկետը ընկերության համար պարզ կդարնա ապագայում։

Ռոսկոմնադզորում գիտեն, որ բազմաթիվ ռուսաստանցիներ օգտվում են տվյալ սոցցանցից։

«Մենք լավ գիտակցում ենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում Facebook–ն ունի բազմաթիվ օգտատերեր։ Մյուս կողմից մենք շատ լավ գիտակցում ենք, որ դա եզակի ցանց չէ, կան նաև ուրիշ սոցցանցեր», – բացատրել է Ժարովը։

Ինչպես հայտարարել է Ժարովը, Facebook–ի դիրքորոշումն այն է, որ իրենք դիտարկում են օրենքի կիրառման տարբերակներ:

«Մենք ելնում ենք բարի կամքի դիրքորոշումից, քանի որ ընկերությունը մեզ պաշտոնական նամակ է ուղարկել, մենք չենք ստուգի նրան մինչև այդ պահը։ Իսկ դրանից հետո միանգամից կանցնենք ստուգմանը», – ասել է Ռոսկոմնադզորի ղեկավարը։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ գերատեսչությունը չի պատրաստվում ստուգել Facebook–ը 2017 թվականին։ «2018 թվականին մենք կմտածենք։ Հնարավոր է` ստուգենք», – ասել է Ժարովը։

Նա նշել է, որ Twitter ընկերությունն արդեն ուրվագծել է անձնական տվյալների տեղայնացման ժամկետը` դա 2018 թվականի կեսերն են։

Facebook–ը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել անձնական տվյալների տեղայնացման օրենքի կատարման հարցի վերաբերյալ։

Անձնական տվյալների տեղայնացման մասին օրենքը ենթադրում է, որ ՌԴ տարածքում գործող ՏՏ ոլորտի ընկերությունները պետք է ապահովեն ռուս օգտագործողների անձնական տվյալների պահումը և ձայնագրումը։

Իրավիճակը մեկնաբանել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա առևտրային կազմակերպություն է, որը փող է աշխատում և պետք է դա անի օրենսդրությանը համապատասխան։ Կան օրենսդրության դրույթներ, որոնք պետք է պահպանել», – ասել է Պեսկովը։ –0–