USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Փորձագետը զգուշացնում է Facebook-ում նոր հաքերային հարձակումների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

02.05.2017, 15:24
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում նախազգուշացրել է օգտատերերին հաքերային նոր խաբեության մասին:
Փորձագետը զգուշացնում է Facebook-ում նոր հաքերային հարձակումների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում նախազգուշացրել է օգտատերերին հաքերային նոր խաբեության մասին:

Փորձագետը նշել է, որ նոր հարձակումն իրենից ներկայացնում է իբր Facebook-ից ստացվող հաղորդագրություն, որում նշվում է, որ օգտատիրոջ էջը շուտով կփակվի:

Մարտիրոսյանը կոչ է անում չսեղմել այդ հաղորդագրությունների վրա, քանի որ դրանք Facebook-ից չեն և ուղարկվում են հաքերների կողմից` օգտատիրոջ գաղտնաբառը գողանալու նպատակով:

Ընդ որում, Մարտիրոսյանը հորդորում է երբեք չգրանցել գաղտնաբառը Facebook-ում, նույնիսկ եթե դա հենց կայքն է պահանջում, քանի որ, իրականում, դա հաքերային հնարք է: -0-