Ժպտացող էմոտիկոնի ծննդյան օրը. ժպտացե՛ք, ընկերներ
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 19-ին արտասովոր տոն է նշվում` ժպտացող էմոտիկոնի ծննդյան օրը:
Այսօր Ինտերնետի ցանկացած օգտատեր դժվարությամբ է պատկերացնում այն ժամանակները, երբ հաղորդագրություններում դեռևս չէին օգտագործվում էմոտիկոնները: Եվ դա այն պարագայում, որ «մեր օրերի հերոսը» ծնվել է ոչ այդքան վաղուց` 1982 թ.-ի սեպտեմբերի 19-ին:
Հենց այդ օրը պրոֆեսոր Սքոտ Ֆալմանն առաջին անգամ առաջարկեց իրար հետևից օգտագործել երկու կետը, գծիկը և փակագիծը փակող նշանը` համակարգչի վրա հավաքվող տեքստում «ժպտացող դեմք» ստանալու համար:
Ժպտացող էմոտիկոնի հանրաճանաչությունը բացատրվում է նրանով, որ այն փոխարինում է առցանց շփման մեջ բացակայող տարրերը` ձայնի ինտոնացիան և միմիկան:
Այս պարագայում դժվար է չհիշել բարոն Մյունհաուզենի խոսքերը. «Դեմքի լուրջ դեռևս արտահայտությունը խելքի առկայության նշան չէ, աշխարհի բոլոր հիմարությունները կատարվում ենդեմքի հենց այդ արտահայտությամբ: Ժխտացե՛ք, ընկերներ»: -0-