USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)

20.08.2019, 18:38
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը:
 Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը: 

Ինչպես նշեց Մարտիրոսյանը, ըստ socialbakers-ի, Հայաստանում ամենահաճախ այցելվող Facebook-յան էջնը հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի էջն է:

Երկրորդ հորիզոնականում է System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանի էջն է, իսկ երրորդ հորիզոնականում է, որքան էլ զավեշտալի դա թվա` iphone.am խանութի էջն է:

«Ամենահաճախ like ստացող էջերի թվում են լրատվամիջոցների էջերը: Միաժամանակ անցած տարի այս ոլորտում առաջատարն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջը, որը այս տարի զիջել է դիրքերը», - ասաց Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է հայ օգտատերերի շրջանում ամենատարածված կայքերի, ապա, ըստ մեդիափորձագետի, դա շատ արագ փոխվող վիճակագրություն է, որը մեկ միտում ունի` ի տարբերություն ամբողջ աշխարհի, որտեղ վարկանիշի առաջին տեղերը զբաղեցնում են պոռնո կայքերը, Հայաստանում հակառակն է` առաջին հորիզոնականում են լուրերը և մեքենաները:

Միաժամանակ, հաճախելիությամբ առաջին հորիզոնականում է YouTube-ը, որը ավելի տարացված է դարձել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երկրորդ հորիզոնականում է Facebook-ը, այնուհետև Google որոնողական համակարգը, ինչից հետո Odnoklassniki.ru սոցիալական ցանցը, որը դեռ մի քանի տարի առաջ զբաղեցնում էր առաջատար դիրքերը: Հաջորդն է վարկանիշում Mail.Ru-ն, ինչը ցույց է տալիս, որ ի տարբերություն տարածված կարծիքի, Հայաստանի բնակիչների գերակշիռ մասը օգտվում է Mail.Ru-ով կամ նրա հայելային ծառայություններով, այլ ոչ թե gmail.com-ով:

Ըստ նրա, ВКонтакте կայքը զբաղեցրել է վարկանիշը 6-րդ հորիզոնականը, ընդ որում, ըստ ՍամվելՄարտիրոսյանի, Հայաստանում այն օգտագործվում է, հիմնականում, որպես հնարավորություն երգ լսելու կամ ֆիլմեր և տեսանյութեր դիտելու համար: Հաջորդն են ցուցակում list.am-ը, Яндекс որոնողական համակարգը, Instagram-ը, որը Հայաստանում ավելի տարածված է դառնում, իսկ առաջատար տասնյակը եզրափակում է Google էջի ռուսական տարբերակը:-0-