USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Երևանում կանցկացվի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

10.07.2017, 15:33
Մրցույթին այս տարի կմասնակցի 7 թիմ Երևանից և մարզային տարբեր դպրոցներից:
Երևանում կանցկացվի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում կանցկացվի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։

«Այբ» կրթական հիմնադրամի մամուլի հաղորդագրության համաձայն, մրցույթին, որը կմեկնարկի հուլիսի 11-ին, այս տարի կմասնակցի 7 թիմ Երևանից և մարզային տարբեր դպրոցներից: Թիմերը նախ կմրցեն նախընտրական փուլերում, ապա կշարունակեն պայքարը եզրափակչում։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում հաղթած թիմը նոյեմբերին կմեկնի Կոստա Ռիկա՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու Հայաստանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի անցկացումը «Այբ» կրթական հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից մեկն է, որը նպատակ ունի միավորելու աշխարհի դպրոցահասակ երեխաներին ու երիտասարդներին ռոբոտաշինության շուրջ և զարգացնելու նրանց ստեղծարարությունը, նախագծելու և խնդիրներ լուծելու հմտությունները` կրթական հետաքրքիր մրցույթի միջոցով։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան հիանալի հարթակ է 21-րդ դարում արդիական գիտելիքներն ու հմտությունները յուրացնելու համար։ Այն գիտության, տեխնոլոգիայի և կրթության ոլորտներին առնչվող նախագիծ է։ Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, և նրան մասնակցել է 12 երկրից 4000 թիմ։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 54 երկրի ավելի քան 21700 թիմ։-0-