USD
368.53
EUR
429.12
RUB
5.0629
GEL
138.37
2026 թ. հունիսի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանից մոտ 60 հազար նոր օգտատեր է գրանցվել Facebook–ում 2014 թ.–ին. փորձագետ

13.01.2015, 18:12
Հայաստանից մոտ 60 հազար նոր օգտատեր է գրանցվել Facebook–ում 2014 թ.–ին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայաստանից մոտ 60 հազար նոր օգտատեր է գրանցվել Facebook–ում 2014 թ.–ին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանից մոտ 60 հազար նոր օգտատեր է գրանցվել Facebook–ում 2014 թ.–ին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ցավոք, դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր դեռ չեն սովորել օգտվել Facebook սոցցանցից, և բնական է` նրանք հաճախ ենթարկվում են հակերական գրոհների և վիրուսներ են տարածում», – ասաց Մարտիրոսյանը։

.Այս կապակցությամբ նա ընդգծեց, որ եկել է ժամանակը, որպեսզի հայ օգտատերերը սովորեն սոցցանցերից օգտվելու կանոնները։

«Օրինակ, շատ երկրներում դա տեղի է ունենում սոցիալական գովազդի միջոցով», – ավելացրեց նա։

Փորձագետը նաև ընդգծեց, որ ուսուցման կարիք ունեն հիմնականում ավելի մեծ տարիքի մարդիկ։

Facebook սոցցանցի ակտիվ օգտատերերի թիվը դեկտեմբերին կազմել է 740 հազար` 2014 թ.–ի հոկտեմբերի համեմատ ավելանալով 60 հազարով։–0–