USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Ցանցահենային գրոհներից հետո Ռուսաստանում համացանցից օգտվողների շուրջ 20%–ն անվերադարձ կորցնում է համակարգիչներում եղած տվյալները

06.12.2013, 19:35
Ցանցահենային գրոհներից հետո Ռուսաստանում համացանցից օգտվողների շուրջ 60 տոկոսը չի կարողանում ամբողջովին վերականգնել համակարգչում եղած տեղեկատվությունը։ Ինչպես գրում է tasstelecom.ru–ն, դրա վկայությունն են B2B International  վերլուծական գործակալության հետ համատեղ «Կասպերսկու Լաբորատորիայի» կողմից անցկացված հետազոտության տվյալները։
Ցանցահենային գրոհներից հետո Ռուսաստանում համացանցից օգտվողների շուրջ 20%–ն անվերադարձ կորցնում է համակարգիչներում եղած տվյալները
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ցանցահենային գրոհներից հետո Ռուսաստանում համացանցից օգտվողների շուրջ 60 տոկոսը չի կարողանում ամբողջովին վերականգնել համակարգչում եղած տեղեկատվությունը։ Ինչպես գրում է tasstelecom.ru–ն, դրա վկայությունն են B2B International  վերլուծական գործակալության հետ համատեղ «Կասպերսկու Լաբորատորիայի» կողմից անցկացված հետազոտության տվյալները։

«2013թ.–ին ռուս օգտատերերի նկատմամբ կատարած յուրաքանչյուր հինգերորդ վնասաբեր գրոհ հանգեցրել է տեղեկատվության կորստի,– ասվում է հետազոտության մեջ։ –Եթե այդ գրոհների զոհերի 46 տոկոսը կարողացել է մասամբ վերականգնել տվյալները, ապա 19 տոկոսն անվերադարձ կորցրել է դրանք»։ Հարցվածների միայն 35 տոկոսն է նշել, որ իրենց հաջողվել է ամբողջությամբ վերականգնել ողջ տեղեկատվությունը։

Հետազոտության համաձայն, Ռուսաստանում մեկ ընտանիքին բաժին է ընկնում միջինը 3,7 տարբեր համակարգչային սարք, և դրանցից յուրաքանչյուրում պահպանվում է 691 երաժշտական ֆայլ, 36 ֆիլմ կամ հեռուստատեսային շոու և 6 խաղ։ Միաժամանակ պատասխանողների 48 տոկոսը տեղեկացրել է, որ սարքում գտնվող տեղեկատվությունը իրենց համար առավել մեծ արժեք է ներկայացնում, քան սարքն ինքը։

«Վնասված տվյալների վերականգնման հնարավորությունն այդքան էլ հուսալի միջոց չէ վնասակար գրոհների հետևանքներից ազատվելու համար,–կարծում է «Կասպերսկու Լաբորատորիայի» տեխնոլոգիական փորձագետ Դենիս Մակրուշինը։–Օրինակ`կողմնակի մասնագետը շատ դեպքերում չի կարող օգնել «զոհին», եթե նրա համակարգիչը վարակված է վնասաբեր ծրագրային ապահովման այն տեսակներից մեկով, որը  ոչնչացնում է ֆայլերը»։ Տվյալները պաշտպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով ստեղծել դրանց կրկնօրինակները և օգտվել հակավիրուսներից։ –0–