USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայություններն արդեն հասանելի են Beeline հետվճարային համակարգի բաժանորդների համար

21.05.2015, 18:24
Beeline-ը տեղեկացնում է, որ «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայություններն այժմ արդեն հասանելի են նաև հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։
«Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայություններն արդեն հասանելի են Beeline հետվճարային համակարգի բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը տեղեկացնում է, որ «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայություններն այժմ արդեն հասանելի են նաև հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։

«Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ:

Իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:

«Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները միաժամանակ երկու պարզ և հարմար տարբերակ են մեր հաճախորդների համար` կատարելու մատչելի սակագնով զանգեր դեպի Ռուսաստան: Վստահ եմ, որ այս երկու ծառայությունները նույնպես տարածում կգտնեն հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդների շրջանում` հնարավորություն ընձեռելով շփվել Ռուսաստանում գտնվող իրենց մտերիմների և հարազատների հետ», – նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել հավաքելով *0050# USSD-հրահանգը, իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունն ակտիվացնելու համար` *0053# USSD-հրահանգը: Ծառայությունների վճարը գանձվում է ամիսը մեկ անգամ: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։

Ծառայությունները տրամադրվում են անժամկետ: Ծառայությունն անջատելու դեպքում հաշիվը կներկայացվի այն ամսվա օրերի քանակին համապատասխան, որի ընթացքում ծառայությունն անջատվել է:

«Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։ «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։  –0–