USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերր

30.07.2021, 12:04
Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 8-ի ժամը 23։59-ը Ucom ընկերությունը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի շրջանակում TikTok և Instagram սոցիալական հարթակներում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը
Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերր

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 8-ի ժամը 23։59-ը Ucom ընկերությունը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի շրջանակում TikTok և Instagram սոցիալական հարթակներում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը: 

Այս չելենջի ընթացքում Ucom-ի աշխատակիցները կարճ տեսահոլովակի ձևաչափով կցուցադրեն իրենց սպորտային կարողությունները, որից հետո մարտահրավեր կնետեն մյուս օգտատերերին՝ կիսվել նմանատիպ հոլովակներով՝ օգտագործելով #UcomSport հեշթեգը։ 

Մրցույթի ավարտին ընտրվելու է 10 հաղթող՝ 5-ը TikTok-ի, մյուս 5-ը՝ Instagram-ի սոցիալական հարթակներից: Հաղթելու պայմանն է հավաքել առավելագույն քանակի դիտումներ: Իսկ հաղթողները կստանան Canyon SB41BG խելացի ֆիթնես թևնոցը:

«Որպես բոքսով զբաղվող մարդ՝ ինքս ընդունել եմ այս մարտահրավերը: Միացե՛ք Ucom Sport չելենջին, ցուցադրե’ք ձեր սպորտային կարողությունները և նշե՛ք, թե որն է ձեր մարզաձևը։ Ի դեպ, Ucom թիմի ժյուրիի կողմից ընտրված ամենահետաքրքիր, ամենասպորտային մասնակիցը կստանա հատուկ մրցանակ՝ էլեկտրական սկուտեր», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։ 

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–