ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2012թ.-ին 37 մլն դրամի ներդրում կկատարի ՀՀ կրթության ոլորտում
03.04.2012,
13:45
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երեքշաբթի համագործակցության մասին պայմանագիր են կնքել, որի շրջանակներում ընկերությունը մոտ 37 մլն դրամ ($94,6 հազար) գումարի չափով ներդրումներ կիրականացնի հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երեքշաբթի համագործակցության մասին պայմանագիր են կնքել, որի շրջանակներում ընկերությունը մոտ 37 մլն դրամ ($94,6 հազար) գումարի չափով ներդրումներ կիրականացնի հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում:
Փաստաթուղթը ստորագրեցին Կրթության նախարարության ղեկավար Արմեն Աշոտյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ըստ կրթության նախարարի, պայմանագիրը նախատեսում է ոլորտի բարեփոխմանն ուղղված չորս համատեղ ծրագիր իրականացնել ՝ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանության մշակում, բուհերի վարկանիշավորման մեթոդաբանության մշակում, հայկական դպրոցների համար նախատեսված բոլոր դասագրքերի և մեթոդաբանական ձեռնարկների էլեկտրոնային գրադարանների ստեղծում, հանրապետության 107 ավագ դպրոցներին Wi-Fi ցանցի ապահովում: Նաև նախատեսվում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացումը:
«Սա համագործակցության եզակի պայմանագիր է, և պայմանագրի բոլոր հինգ բաղադրիչները կառավարության կողմից հայտարարաված կրթության ոլորտի 2012թ.-ի առաջնահերթություններից են բխում»,- ասաց Աշոտյանը՝ ավելացնելով, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եղել և մնում է կրթության նախարարության հուսալի գործընկերը:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին ընդգծեց կրթության ոլորտի խնդիրներում մասնավոր հատվածին ներգրավելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ նա պարզաբանեց, որ փաստաթղթով նախատեսված 37 մլն դրամի ներդրումն իր մեջ չի ներառում հանրապետության 107 ավագ դպրոցներին Wi-Fi ցանցի ապահովման ծրագրի իրականացումը:
«Տվյալ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը դեռ ճշտվում է, քանի որ յուրաքանչյուր դպրոց առանձին մոտեցում է պահանջում, և համապատասխանաբար, այդ դպրոցների ծախսերը տարբեր կլինեն»,- ասաց նա:
Ընկերության գլխավոր տնօրենը նաև նշեց, որ պայմանագրի շրջանակներում կատարվելիք ներդրումները նախատեսված են միայն 2012թ.-ի համար, սակայն չբացառեց այդ ծրագրերի շարունակությունը նաև հետագայում:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-