USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Երևանում կբացվի «Թումո» երկրորդ կենտրոնը

11.09.2023, 10:20
Երեք նոր Թումո տուփ է բացվել Նոր Նորքում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում
Երևանում կբացվի «Թումո» երկրորդ կենտրոնը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երեք նոր Թումո տուփ է բացվել Նոր Նորքում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում:

Ինչպես նշվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրնի Facebook-յան էջում, նորաբաց տուփերում, որտեղ կարող է սովորել 1200 ուսանող, թումոցիները կանցնեն ինքնուսուցման փուլը, իսկ դասընթացների կհաճախեն Հալաբյան 16 հասցեում գտնվող կենտրոն` մինչև Երևանի երկրորդ կենտրոնի բացումը, որը նախատեսվում է կառուցել նույն տարածքում և որն արդեն կկարողանա ընդունել մինչև 6000 ուսանողի:

Թումոցիների համար դասերը տուփերում կանցկացվեն բնականոն թումոյական գրաֆիկով՝ 15:30-ից 21:30 աշխատանքային օրերին և 9:30-ից 21:30 շաբաթ և կիրակի օրերին։

Երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ժամերին էլ տուփեր կհաճախեն ռազմական համալսարանի ուսանողները` ստանալու տեխնոլոգիական կրթություն հատուկ իրենց համար մշակված մոդուլով, որը միավորում է Թումոյի ծրագիրը և համալսարանի տեխնոլոգիական կրթության բաղադրիչը։-0-