USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Ucom-ը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը

03.08.2023, 12:25
/. «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը Ընկերության և իր կոնտրագենտների միջև կնքվող պայմանագրերի և դրանց մասը կազմող արձանագրությունների և այլ փաստաթղթերի վրա
Ucom-ը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը Ընկերության և իր կոնտրագենտների միջև կնքվող պայմանագրերի և դրանց մասը կազմող արձանագրությունների և այլ փաստաթղթերի վրա, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում դեռևս 2012 թվականին կատարված փոփոխությունները և «Յուքոմ» ՓԲԸ գործադիր մարմնի որոշումը։ Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել ընկերությունների կողմից կլոր կնիք ունենալու պարտադիր պահանջը։

«Պաշտոնապես հայտարարում ենք կնիքի օգտագործման դադարեցման մասին և վստահեցնում մեր բոլոր գործընկերներին, որ սա որևէ կերպ չի անդրադառնա Ucom-ի հետ իրենց գործակցության վրա», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։–0–