USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ռուսական ստարտափը խաղերի ծրագրավորման հայկական ընկերություն է գնել

06.03.2020, 13:26
Ռուսական ստարտափը խաղերի ծրագրավորման հայկական ընկերություն է գնել
Ռուսական ստարտափը խաղերի ծրագրավորման հայկական ընկերություն է գնել

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Playrix ծրագրավորղ ընկերությունը, որը հիմնադրել են ռուս Իգոր և Դմիտրի Բուխմանները, գնել է Plexonic խաղային ստուդիան, այս մասին ընկերությունը հայտնել է vc.ru-ին:

Plexonic- թիմը ամբողջ կազմով տեղափոխվում է նոր՝ Playrix Armenia ստուդիա, որը ղեկաարելու է Plexonic-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Սարգսյանը: Գործարքի գինը Playrix-ը չի նշում:

2008 թ.-ին հիմնադրված Plexonic-ը Հայաստանում առաջին խաղերի ծրագրավորողներից մեկն է: Նրա նախագծերից են Panda Jam, Pet Savers և այլ խաղաերը: Միջին տվյալներով՝ նախագծերի լսարանը ամսական մոտ 4 մլն ակտիվ օգտատեր է: Ֆինանսական ցուցանիշները ընկերությունը չի հայտնում:

2019 թ.-ի դեկտեմբերին Իգոր և Դմիտրի Բուխմանները վ Bloomberg-ին պատմել են, որ 2018թ.-ին Playrix-ը ծախսել է ավելի քան 100 մլն դոլար մրցակիցների գնման համար: Նրա ակտիվներում են ստուդիաներ Ուկրաինայից, Սերբիայից, Ռուսաստանից և այլն:-0-