USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Մինչև տարեվերջին Երևանի ամբողջ հասարակական տրանսպորտին հնարավոր կլինի հետևել առցանց

23.10.2023, 12:25
Նրա խոսքով, ևս չորս երթուղին արդեն հասանելի է առցան քարտեզում, դրանք են N 7, 18, 23, 31 երթուղիները
Մինչև տարեվերջին Երևանի ամբողջ հասարակական տրանսպորտին հնարավոր կլինի հետևել առցանց
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2023թ․–ի տարեվերջին Երևանի ամբողջ հասարակական տրանսպորտին հնարավոր կլինի հետևել առցանց, հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարր Վազգեն Հարությունյանը քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Նրա խոսքով, ևս չորս երթուղին արդեն հասանելի է առցան քարտեզում, դրանք են N 7, 18, 23, 31 երթուղիները։

Հարությունյանը նշեց, որ առցանց քարտեզում արդեն գործող 13 երթուղիներին առաջիկա օրերին կմիանան ևս 8–ը (N 97, 56, 99, 30, 28, 50, 51, 52), որոնք նույնպես կերևան առցանց քարտեզում։

Երևանում ընհանուր առմամբ գործում է 65 երթուղի, նախատեսվում է դրանք բոլորը ներդնել առցանց համակարգում մինչև տարեվերջ։ Հասարակական տրանսպորտին կարելի է հետևել նաև Yandex Go հավելվածում։–0–