USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ի՞նչ ծառայություններ են նախընտրել Viva-ի բաժանորդներն Ամանորին

10.02.2025, 19:48
Ինտերնետի ակտիվության համաշխարհային աճի միտումին համընթաց՝ Viva-ի բաժանորդներն օրեցօր ավելի շատ են նախընտրում տարատեսակ մեսինջերներ ու հավելվածներ
Ի՞նչ ծառայություններ են նախընտրել Viva-ի բաժանորդներն Ամանորին

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ինտերնետի ակտիվության համաշխարհային աճի միտումին համընթաց՝ Viva-ի բաժանորդներն օրեցօր ավելի շատ են նախընտրում տարատեսակ մեսինջերներ ու հավելվածներ, և այս առումով նույնպես՝ տոնական օրերը բացառություն չէին: Դրա հետ մեկտեղ՝ Viva-ի շատ բաժանորդներ դեռևս շարունակում են շփվել հեռախոսով, զանգահարել հարազատներին, ընկերներին և գործընկերներին՝ հատկապես ամանորյա տոներին։ Այս տարի ևս կատարված զանգերի քանակը նախորդ համեմատ մնացել է գրեթե անփոփոխ:

Ստորև ներկայացված են տվյալներ, որոնք ցույց են տալիս 2024 թ․ դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2025 թ. հունվարի 1-ին կատարված զանգերի ու սպառած ինտերնետ թրաֆիկի ծավալներն ու համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանահատվածի հետ, ինպես նաև՝ բաժանորդների նախասիրություններն ու հիմնական միտումները:

Մեսինջերները՝ ըստ թրաֆիկի սպառման տարվա

Մեսինջերների օգտագործումով պայմանավորված՝ ինտերնետ թրաֆիկի աճը կազմել է գրեթե 25%:

Viva

Ստորև ներկայացված են առաջատար մեսինջերները՝ ըստ ինտերնետի սպառման ծավալի.

1.    WhatsApp՝ Ամանորի գիշերը նախորդ տարվա համեմատ օգտագործումն աճել է 43%-ով

2.    Viber՝ զիջել է նախորդ տարվա առաջատար դիրքը

3.    Facebook Messenger - շարունակում է պահպանել երրորդ տեղը

4.    Snapchat՝ ցույց է տվել թրաֆիկի ռեկորդային 74% աճ

5.    Telegram - օգտատերերի բազան ավելացրել է 20%-ով

Viva

Վերջին երկուսը՝ Snapchat-ն ու Telegram-ը, դեռևս զիջում են առաջին եռյակին սպառման ծավալներով, սակայն ցուցաբերում են օգտատերերի թվի և թրաֆիկի աճի բարձր տեմպեր:

Viva

Առավել շատ օգտագործված սոցիալական ցանցերը տոների ժամանակ

Ամանորյա տոների ընթացքում Viva-ի բաժանորդները սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում էին պահերով, շնորհավորանքներով և վառ հիշողություններով։ Առաջատարներն են.

1.    Instagram — ընտանեկան ընթրիքների և ամանորյա ճամփորդությունների լուսանկարներն ու պատմությունները՝ օգտատերերի էջերում:

2.    TikTok - մարտահրավերները, պարերը և զվարճալի տեսանյութերը դարձել են ամանորյա տրամադրության անբաժանելի մասը:

3.    Facebook — ավանդական շնորհավորանքներ, տարվա հետահայաց և ջերմ գրառումներ՝ ձեռքբերումների ու ապագայի պլանների մասին։

Viva 

Սոցիալական ցանցերը շարունակում են մնալ հաղորդակցության կարևոր մաս՝ միավորելով Viva-ի բաժանորդների, անկախ հեռավորությունից:

Ո՞ր հավելվածներով են Viva-ի բաժանորդները դիտել թվային բովանդակություն տոնական օրերին.

Ամանորյա օրերը հիանալի ժամանակ են ֆիլմեր և սերիալներ դիտելու համար: Բաժանորդագրությամբ տեսաձայնային բովանդակություն առաջարկող ամենաօգտագործված հավելվածներում այս տարի նույնպես ունենք բաժանորդների նախընտրությունների փոփոխություն.

1)     Հայկական Kinodaran-ը դարձել է նոր ֆավորիտ հայալեզու օրիգինալ կոնտենտի շնորհիվ:

2)     Kinopoisk-ն էլ իր հերթին շարունակում է մնալ ուժեղ մրցակից՝ առաջարկելով մեծաթիվ ֆիլմեր, սերիալներ և սեփական արտադրության բովանդակություն

Բացի դրանցից, Ամանորի օրերին դիտել են նաև Иви, Netflix, Apple TV+ հավելվածների բովանդակությունը։

Viva

Ամանորի նախաշեմին՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին և 2025-ի հունվարի 1-ին Viva-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 70․8 մլն րոպե: Ընկերության ցանցը սպասարկել է ավելի քան 43,1 միլիոն զանգ: Նշված օրերին Viva-ի ցանցը սպասարկել է ավելի քան 7.4 մլն կարճ հաղորդագրություն: Ըստ էության՝ զանգերի ու կարճ հաղորդագրությունների քանակը գրեթե անփոփոխ է մնացել:

Viva