USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով

20.09.2021, 13:37
Հայաստանում այլևս չկան անալոգային կապի կայաններ: Team Telecom Armenia–ն 25G-PON տեխնոլոգիայով ցանց է կառուցել Գնդեվազ համայնքում՝ Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա։ Հաջորդը կլինեն Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքները
Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում անջատվել է և շահագործումից հանվել է վերջին անալոգային կայանը։ Այն գտնվում էր Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում։ Փոխարենը վերջին շաբաթների ընթացքում համայնքում Team Telecom Armenia կողմից կառուցեց ու շահագործման հանձնեց օպտիկամանրաթելային գերժամանակակից ցանցը՝ 25G-PON տեխնոլոգիայով, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը։

Գնդեվազը փաստացի դառնում է առաջին բնակավայրը՝ ամբողջովին վերափոխված 25G-PON ցանցով։ Համայնքի 300 տնային տնտեսությունները միացված են «տիեզերական» COSMO ցանցին, որտեղ մեկնարկային ինտերնետ արագություններ են սահմանված 150, 300 կամ 1000Մբ/վ-ը, ինչպես նաև բաժանորդներին հասանելի է TEAM TV որակյալ IPTV ծառայությունը։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Մեր թիմը հավատում է, որ կապը պիտի հասանելի լինի բացարձակ բոլորի համար: Մենք հասկանում ենք, որ լավ կապը տալիս է գիտելիք ստանալու, գումար վաստակելու և տարատեսակ խնդիրներ լուծելու հնարավորություն: Ու քանի որ կային դեռ չթվայնացված համայնքներ, որոշեցինք ներդրում անել, ու այդ համայնքների բնակիչներին ապահովել նորագույն բարձրորակ կապով: Այս շարքում Գնդեվազը անալոգային ցանցով սպասարկվող վերջին բնակավայրն էր»: 

Մինչև տարեվերջ արդիականացվելու են նաև Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքների կապի ենթակառուցվածքները:
«Team» հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշը` TEAM. Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք եղել են Ucom ընկերության հիմնադիրներն ու երկար ժամանակ ղեկավարել են ընկերությունը։ Նոր ընկերությունը գրանցվել է 2020թ.–ի ապրիլի 20–ին «AllNet» անունով, հետո անվանափոխվել է «TEAM»–ի և ՀԾԿՀ–ից հեռահաղորդակցական ոլորտում գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել։ 

VEON Ltd հեռահաղորդակցական և ինտերնետ ծառայությունների ոլորտի համաշխարհային փրովայդերը 2020թ.–ի հոկտեմբերի 29–ին հայտարարեց, որ Team ընկերության հետ համաձայնագիր է կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) հայկական դուստր ընկերության վաճառքի մասին։ 2020թ.–ի նոյեմբերի 16–ին ընկերությունը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ստացել է նոր իրավաբանական անվանում` «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ։ Ընկերությունը դեռ կշարունակի հանդես գալ և ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո։–0–