USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը․ Դավիթ Յան

06.03.2024, 14:03
Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը, հայտարարեց ձեռներեց, ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը
Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը․ Դավիթ Յան
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը, հայտարարեց ձեռներեց, ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը։

«Մենք տեսնում ենք բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի Հայաստանը լինի արհեստական բանականության հսկայական հեղափոխության մաս։ Օրինակ անհրաժեշտ է թվային (աշխատանքային) արտադրանքի արտադրություն։ Ինչ–որ մեկը պետք է արտադրի այդ 300մլն թվային աշխատակիցներին։ Հայաստանը դա կարող է անել հեռահար», – ասաց նա՝ ելույթ ունենալով «Հայաստանի կապիտալի շուկաներ․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումի ժամանակ։

Յանը հիշեցրեց Հայաստանում արհեստական բանականության քաղաքի ստեղծման գաղափարի մասին, բնակավայր՝ 25 հազար տներով և 75 հազար բնակչությամբ, որոնք եկել են լավագույն արհեստական բանականության ինժեներների և գիտնականների տարբեր երկրներից, որոնք իրենց տվյալները կփոխանցեն քաղաքին։

«Քաղաքին էներգիա կմատակարարվի փոքր ատոմակայանի միջոցով։ Սա կլինի աշխարհի խոշորագույն տվյալների կենտրոնը: Այնտեղ ապրել ցանկացող բոլոր բնակիչները կկարողանան իրենց կենսաբանական, մուլտիմոդալ և այլ տվյալներ փոխանցել այդ քաղաքին», – ասաց նա։

Ձեռներեցը նշեց, որ արհեստական բանականության քաղաքը կհիշեցնի տիեզերական շաթլ։ «Պատկերացրեք միջազգային տիեզերակայան Երկրի վրա։ Կարծում եմ, որ Հայաստանն այս հեղափոխության մասը դառնալու շատ տարբերակներ ունի»,- նշեց նա։

Այս տարվա փետրվարին Յանը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր երկրում ստեղծել արհեստական բանականության քաղաք, որը կդառնա համաշխարհային գիտական կենտրոն, ինչպես նաև կլինի գրավիչ այլ երկրներից 25-50 միլիարդ դոլարի ներդրումների համար։-0-