USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Էրեբունիում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ

04.09.2019, 14:35
Երևանի Էրեբունի վարչական շրջանում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ։
Էրեբունիում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի Էրեբունի վարչական շրջանում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Գրասենյակը գտնվում է Վ. Ավանեսովի փողոցի 8/1-2 հասցեում (Էրեբունի բժշկական կենտրոնի դիմաց) և բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 18:00-ն՝ առանց ընդմիջման:

Գրասենյակում հաճախորդները կարող են աջակցություն ստանալ ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերել սմարթֆոններ և այլ սարքավորումներ:

«Beeline-ը Հայաստանում հաճախորդների սպասարկման գրասենյակների քանակով առաջատարներից մեկն է: Մենք կանգ չենք առնում և նոր գրասենյակներ ենք բացում մայրաքաղաքում և մարզերում՝ ձգտելով ավելի մոտ լինել յուրաքանչյուր հաճախորդին: Վստահ եմ, որ Էրեբունիի բնակիչներին դուր կգա մեր նոր, պայծառ ու հարմարավետ գրասենյակը, որտեղ կարելի է դիմել մեր ծառայությունների հետ կապված յուրաքանչյուր հարցով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր բաժանորդների արձագանքների շնորհիվ մենք որոշեցինք մեկ այլ գրասենյակ բացել Էրեբունիում: Վարչական շրջանը մեծ է, և երկու իրարից տարանջատված գրասենյակները կդարձնեն մեր ծառայությունները և հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմար և արագ», - նշել է Հայաստանում Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակների ղեկավար Կարեն Մկրտումյանը:

Նշենք, որ Հայաստանում գործում է Beeline-ի 78 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 28-ը գտնվում են Երևանում: Գրասենյակի հասցեների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–