USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Beeline–ի բաժանորդները Երևանում SMS–ի միջոցով կայանատեղիի համար կվճարեն նոր սակագնով

20.07.2017, 12:16
Այսուհետ Beeline-ի բաժանորդները մեքենան կայանելիս վճարելու են 102 կամ 502 դրամ։
Beeline–ի բաժանորդները Երևանում SMS–ի միջոցով կայանատեղիի համար կվճարեն նոր սակագնով

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտնում է, որ ավարտվել են բանակցությունները քաղաքապետարանի և այլ շահագրգիռ կողմերի հետ կարճ հաղորդագրությունների միջոցով կայանատեղի վճարի չափի փոփոխության շուրջ, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։

«Բաժանորդների համար հնարավոր թանկացումից խուսափելու նպատակով ընկերության կողմից ընդունվել է վճարման նոր կարգ։ Ըստ այդմ՝ օգոստոսի 1-ից սահմանվելու է մեկ հաղորդագրություն ուղարկելու համար նվազագույն հնարավոր վճար ՝ 2 դրամի չափով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այսուհետ Beeline-ի բաժանորդները մեքենան կայանելիս վճարելու են 102 կամ 502 դրամ։

«Ընկերությունն իր կողմից ձգտել է անել ամեն ինչ, որպեսզի վճարի կարգի փոփոխությունը չկատարվի ի վնաս բաժանորդների և այս ծառայությունը մնա պարզ և հարմար մեր բաժանորդների համար», – նշվում է Beeline–ի հաղորդագրության մեջ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-