«ԱրմենՏել»-ն առաջարկում է ֆիքսված ցանցին միանալու վարձը վճարել տարաժամկետ պայմանով
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական անձիք կարող են միացման վարձը վճարել 6 կամ 12 ամսվա ընթացքում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով` միանալով Beeline ֆիքսված հեռախոսագծին՝ հաճախորդները ստանում են կապի զարգացած ժամանակակից ենթակառուցվածքից օգտվելու հնարավորություն:
««ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է դարձնել ծառայություններն առավել հարմարավետ, մեր հերթական առաջարկը հաշվի է առնում հաճախորդների պահանջներն ու ցանկությունը և միտված է քաղաքային հեռախոսակապի ու լայնաշերտ Ինտերնետ-հասանելիության ծառայություններն ավելի մատչելի դարձնելուն», - նշել է նա:
Beeline ֆիքսված հեռախոսային ցանցին միացման վճարը ֆիզիկական անձանց համար կազմում է 12000 դրամ: Փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Երևանի և բոլոր մարզերի բնակիչները:
«ԱրմենՏել» ՓԲԸ- ն «Վիմպելկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է (Beeline ապրանքանիշ): 2007 թվականի ապրիլից: «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը, որը մատուցում է ձայնային կապի և տվյալներիփոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: ($1 – 388,72 դրամ) -0-