USD
362.55
EUR
407.29
RUB
4.3363
GEL
139.25
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Ադրբեջանցի հակերները կոտրել են Նիկոլ Փաշինյանի կայքը

18.10.2019, 19:23
Ադրբեջանցի հակերներն այսօր կոտրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքի ռուսալեզու տարբերակը։
Ադրբեջանցի հակերները կոտրել են Նիկոլ Փաշինյանի կայքը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանցի հակերներն այսօր կոտրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքի ռուսալեզու տարբերակը։

«Մամուլի հաղորդագրություններ» բաժնում հոկտեմբերի 10–ի նյութերը բացելիս կարելի էր տեսնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսանյութն ու տեքստային հայտարարությունը`«Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»։

Այս պասհին Ալիևի այսպես կոչված «հայտարարությունը» հեռացվել է կայքից։

Հոկտեմբերի սկզբին Ալիևը «Վալդայ» համաժողովի նիստի ժամանակ պատասխանել է ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձևին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Այնպես որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 5–ին ելույթ ունենալով Ստեփանակերտում, բազմաթիվ անգամ կրկնել է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։–0–