USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

«ԱրմենՏելը» «Էքսկլյուզիվ լայն» սակագնային փաթեթների բաժանորդներին «Ինտերնետ-փաթեթներ» և «SMS-փաթեթներ» ծառայություններ է առաջարկում

16.12.2011, 01:17
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Էքսկլյուզիվ լայն» շարքի կորպորատիվ սակագնային փաթեթների բաժանորդների համար «Ինտերնետ-փաթեթներ» և «SMS-փաթեթներ» ծառայությունների գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը
«ԱրմենՏելը» «Էքսկլյուզիվ լայն» սակագնային փաթեթների բաժանորդներին «Ինտերնետ-փաթեթներ» և «SMS-փաթեթներ» ծառայություններ է առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Էքսկլյուզիվ լայն» շարքի կորպորատիվ սակագնային փաթեթների բաժանորդների համար «Ինտերնետ-փաթեթներ» և «SMS-փաթեթներ» ծառայությունների գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
 
«Ծառայությունները թույլ են տալիս ուղարկել/ստանալ տվյալների ծավալի և կարճ հաղորդագրությունների որոշակի քանակ ֆիքսված բաժանորդավճարի դիմաց և խնայել ավելի քան 80 տոկոս ինտերնետ-տրաֆիկի և ավելի քան 50 տոկոս SMS հաղորդագրությունների գծով», - նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
 
Ակտիվացնելով «Ինտերնետ-փաթեթ 40» ծառայությունը հաճախորդը կստանա 40 ՄԲ ծավալ 800 դրամով, «Ինտերնետ-փաթեթ 100»` 100 ՄԲ 1600 դրամով, «Ինտերնետ-փաթեթ 240»` 240 ՄԲ 3000 դրամով և «Ինտերնետ-փաթեթ 440»` 440 ՄԲ 4000 դրամով:
 
«SMS-փաթեթ 40», «SMS-փաթեթ 100», «SMS-փաթեթ 140» և «SMS-փաթեթ 240» ծառայությունների ակտիվացման դեպքում հաճախորդին տրամադրվում է դեպի Հայաստանի բջջային ցանցեր համապատասխան քանակի կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, համապատասխանաբար 600, 1200, 1600 և 2200 դրամով: 

«Կորպորատիվ գործընկերների հանդեպ հոգատարությունը միշտ գտնվում է Հայաստանի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում:  Հաշվի առնելով մեր հաճախորդների ցանկությունները, մենք առաջարկում ենք դարձնել գործարար հաղորդակցությունն ավելի հարմարավետ և մատչելի` տրամադրելով շարժական ինտերնետը և կարճ հաղորդագրությունները նոր, իջեցված սակագներով: Ծառայությունների փաթեթները թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սակագինը, ելնելով իր պահանջներից», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
Ըստ մամուլի հաղորդագրության՝ բաժանորդը կարող է միաժամանակ օգտագործել  և «Ինտերնետ-փաթեթները», և «SMS-փաթեթները»:
Ծառայությունները կարելի է ակտիվացնել՝ դիմելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ Կորպորատիվ հաճախորդների ծառայություն: Ծառայությունն ակտիվացնելիս հաճախորդին տրամադրվում է փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածին համապատասխան ՄԲ-եր/SMS-ներ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթն ակտիվանում է ավտոմատ կերպով:
 
Չօգտագործված մեգաբայթերի ծավալի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել 0674006 հրահանգը, իսկ չօգտագործված կարճ հաղորդագրությունների քանակի վերաբերյալ` 0674004: Ակտիվացված ինտերնետ կամ SMS փաթեթն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել, Կորպորատիվ հաճախորդների ծառայություն կամ զանգահարել Հաճախորդների սպասարկման ծառայություն 0611 հեռախոսահամարով: 
 
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է  (Beeline ապրանքանիշ): 2007 թվականի ապրլիլից
 
«ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: -0-