USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԻՋԵՑՐԵԼ Է ՄԵԾԱԾԱԽ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

09.12.2011, 01:50
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հինգշաբթի հայտարարել է մեծածախ ինտերնետի սակագների իջեցման մասին:
«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԻՋԵՑՐԵԼ Է ՄԵԾԱԾԱԽ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հինգշաբթի հայտարարել է մեծածախ ինտերնետի սակագների իջեցման մասին:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ ծառայության նոր սակագներից կարող են օգտվել տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր ունեցող իրավաբանական անձինք:
 
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ անժամկետ պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ ինտերնետի ամսավճարը կազմում է 34800 դրամ՝ նախկին 90000 դրամի փոխարեն: 10 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի գնելու դեպքում 1 Մբ/վ արժեքը կկազմի 30000 դրամ:
 
100 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում մեկ մեգաբիթի արժեքը կկազմի 27600դրամ: 

«Հանդիսանալով Հայաստանի կապի միասնական օպերատոր և շուկայի խոշոր խաղացող՝ մեր ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունը երկրի կապի ոլորտի զարգացման գործընթացում: Համընթաց շարժվելով շուկայի զարգացմանը՝ մենք պատրաստ ենք առաջարկել տեղական մատակարարներին նոր բարձր մրցակցային սակագներ միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ  ծառայությանների համար», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը, իսկ 2007 թվականի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև բարձր արագության Ինտերնետ հասանելիության ծառայություններ: -0-