USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+17

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «SMS-ՓԱԹԵԹ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.11.2011, 22:56
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի  բաժանորդների համար «SMS-փաթեթ» ծառայության գները նվազեցնելու մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «SMS-ՓԱԹԵԹ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի  բաժանորդների համար «SMS-փաթեթ» ծառայության գները նվազեցնելու մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս կառավարել ծախսերը՝ ձեռք բերելով 50, 100 կամ 300 ներցանցային SMS փաթեթներ:  Կախված ընտրված փաթեթից՝ նոր առաջարկում գները նվազեցված են մինչև 25 տոկոս:  Այսպես, միացնելով «SMS-փաթեթ 50» ծառայությունը, հաճախորդը կստանա 50 SMS 450 դրամով, «SMS-փաթեթ 100»` 100 SMS 750 դրամով և «SMS-փաթեթ 300»` 300 SMS 1500 դրամով:

«Մենք շարունակում ենք առաջարկել հաճախորդներին զանազան հնարավորություններ կապի վրա ծախսվող գումարն օպտիմալացնելու համար: Նոր, ավելի գրավիչ սակագներով «SMS-փաթեթ» ծառայությունը թույլ կտա բաժանորդներին խնայել գումար՝ չնվազեցնալով շփումը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

«SMS-փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ զանգահարելով  0674N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող հաղորդագրությունների քանակն է (50,100 կամ 300): Փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից:

Ձեռք բերված SMS-ների կամ ծառայության գործողության ժամկետի սպառման դեպքում հաղորդագրությունների սակագինը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված հաղորդագրությունները տեղափոխվում են նոր փաթեթ:

Մանրամասն տեղեկատվություն չօգտագործված  հաղորդագրությունների և SMS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ՝ զանգահարելով 0697 համարին կամ հավաքելով *106# հրահանգը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը, իսկ 2007 թվականի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև բարձր արագության Ինտերնետ հասանելիության ծառայություններ: -0-