USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

ԱրմենՏելը «Mix» հետվճարային նոր սակագնային պլան է գործարկել

28.10.2011, 21:23
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն  (Beeline ապրանքանիշ)  «Mix» հետվճարային նոր սակագնային պլան է գործարկել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
ԱրմենՏելը «Mix» հետվճարային նոր սակագնային պլան է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն  (Beeline ապրանքանիշ)  «Mix» հետվճարային նոր սակագնային պլան է գործարկել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ:

«Հաշվի առնելով «Mix» կանխավճարային սակագնային փաթեթի աննախադեպ ժողովրդականությունը և հիմնվելով հաճախորդների ցանկությունների վրա՝ մենք գործարկում ենք հետվճարային «Mix» ՍՓ նույն գրավիչ սակագներով: Մենք առաջարկում ենք ապրանքներ, որոնք ունեն պահանջարկ մեր հաճախորդների, հատկապես երիտասարդության շրջանում, քանի որ հենց երիտասարդներն են ակտիվ օգտագործում հեռահաղորդակցության ծառայությունների բոլոր տեսակները», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հետվճարային «Mix» ՍՓ ամսԱկան բաժանորդավճարը կազմում է 500 դրամ: Դեպի Beeline բջջային ցանցի այլ սակագնային փաթեթներ զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9,99 դրամ, ՀՀ ֆիքսված ցանցեր, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ բջջային այլ ցանցեր` 29,99 դրամ: Դեպի Beeline և տեղական այլ բջջային ցանցեր SMS և MMS հաղորդադրությունների սակագինը` 8,99 դրամ է:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-