USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+17

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է «SMS ԱՄԱՌ» ԱԿՑԻԱՆ

06.09.2011, 19:23
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «SMS ամառ» ակցիայի երկարաձգման մասին:
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է «SMS ԱՄԱՌ» ԱԿՑԻԱՆ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «SMS ամառ» ակցիայի երկարաձգման մասին:

Ակցիայի շրջանակում մինչև 2011թ. սեպտեմբերի 30-ը բաժանորդները, ակտիվացնելով «SMS ամառ» ծառայությունը, կարող են յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություն ուղարկել 0 դրամ սակագնով:

«Ծառայությունը մեծ համբավ է վայելում, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք երկարաձգել «SMS ամառ» ակցիան և նվիրել մեր բաժանորդներին առավելագույն հաճելի շփում և ամառային տրամադրություն», - «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքը մեջբերեցին մամուլի ծառայությունից։

«SMS ամառ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով  067420 հատուկ համարին, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 20 տեքստով: «SMS ամառ» ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 067421 հատուկ համարին, *110*21# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 21 տեքստով SMS հաղորդագրությունով: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 200 դրամ, իսկ օրական բաժանորդավճարը` 20 դրամ: Ծառայության շրջանակում օրվա ընթացքում առաջին 20 ներցանցային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 0 դրամ: Ներցանցային հաղորդագրությունները` սկսած 21-ից, ինչպես նաև դեպի այլ ցանցեր ուղարկվող SMS-ները տարիֆիկացվում են համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:

Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների կանխավճարային համակարգի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական անձանց, բացառությամբ «Շարժական ինտերնետ» սակագնային փաթեթների բաժանորդների:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` “ՎիմպելԿոմ Լթդ”-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղըզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունդիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: -0—