«ԱրմենՏել» ընկերության Hi-Line ծառայությունն այսուհետ հասանելի է Հայաստանի 57 բնակավայրում
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Այսուհետ այս ծառայությունը հասանելի է Հայաստանի 57 բնակավայրերում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Բամբակաշատում, Մալիշկայում, Մրգաշատում, Նալբանդյանում, Փանիկում, Սառնաղբյուրում, Ճամբարակում (Գեղարքունիքի մարզ), ինչպես նաև Արմավիր և Տավուշ գյուղերում ծառայության մատուցման մեկնարկմամբ, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասել է 57-ի», - նշվում է տեղեկատվության մեջ:
Այսպիսով, «ԱրմենՏել» ընկերությունն անցած տարվա ընթացքում կրկնապատկել է այն բնակավայրերի թիվը, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը:
«Երկրի լարային ենթակառուցվածքներում ներդրումները և արդիականացման գործընթացը պայմանավորված է «ԱրմենՏել» ընկերության ձգտումովч ապահովել շրջանների բնակիչներին ոչ միայն հուսալի ֆիքսված հեռախոսակապով, այլ նաև որակյալ ինտերնետով», - մամուլի ծառայությունը մեջբերում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերը:
Նրա խոսքերով՝ հենց այս նպատակով Հայասատանի միասնական օպերատորը զարգացնում է լարային ցանցըч հասցնելով այն նոր քաղաքներ և բնակավայրեր, առաջարկելով անվճար միացում ծառայությանը, շահավետ սակագներ և ակցիաներ:
2011թ-ի հունիս ամսվա վերջում «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց Hi-Line ծառայությանը միացած 100 հազարերորդ բաժանորդի մասին:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ: -0-