USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

«ԱրմենՏել» ընկերության Hi-Line ծառայությունն այսուհետ հասանելի է Հայաստանի 57 բնակավայրում

24.08.2011, 22:38
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Այսուհետ այս ծառայությունը հասանելի է Հայաստանի 57 բնակավայրերում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«ԱրմենՏել» ընկերության Hi-Line ծառայությունն այսուհետ հասանելի է Հայաստանի 57 բնակավայրում

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Այսուհետ այս ծառայությունը հասանելի է Հայաստանի 57 բնակավայրերում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Բամբակաշատում, Մալիշկայում, Մրգաշատում, Նալբանդյանում, Փանիկում, Սառնաղբյուրում,  Ճամբարակում (Գեղարքունիքի մարզ), ինչպես նաև Արմավիր և Տավուշ գյուղերում  ծառայության մատուցման մեկնարկմամբ, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասել է 57-ի», - նշվում է տեղեկատվության մեջ:

Այսպիսով, «ԱրմենՏել» ընկերությունն անցած տարվա ընթացքում կրկնապատկել է այն բնակավայրերի թիվը, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը:

«Երկրի լարային ենթակառուցվածքներում ներդրումները և արդիականացման գործընթացը պայմանավորված է «ԱրմենՏել» ընկերության ձգտումովч ապահովել շրջանների բնակիչներին ոչ միայն հուսալի ֆիքսված հեռախոսակապով, այլ նաև որակյալ ինտերնետով», - մամուլի ծառայությունը մեջբերում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերը:

Նրա խոսքերով՝ հենց այս նպատակով Հայասատանի միասնական օպերատորը զարգացնում է լարային ցանցըч հասցնելով այն նոր քաղաքներ և բնակավայրեր, առաջարկելով անվճար միացում ծառայությանը, շահավետ սակագներ և ակցիաներ:

2011թ-ի հունիս ամսվա վերջում «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց  Hi-Line ծառայությանը միացած 100 հազարերորդ բաժանորդի մասին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ: -0-