«SMS ամառ» ակցիայի շրջանակներում կարժ հաղորդագրությունների համար «ԱրմենՏելը» զրոյական սակագին է առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «SMS ամառ» ակցիայի մեկնարկի մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ակցիայի շրջանակում մինչև 2011թ. օգոստոսի 31-ը բաժանորդները կարող են ակտիվացնել «SMS ամառ» ծառայությունը և յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություն ուղարկել 0 դրամ սակագնով:
«Մենք շարունակում ենք հաճախորդներին առաջարկել սեզոնային ակցիաներ` մեր գործունեության բոլոր բնագավառներում: Այս ամառ արտոնյալ պայմաններից և սակագներից կարող են օգտվել ոչ միայն լարային և շարժական ինտերնետի բաժանորդներն, այլև նրանք, ովքեր գերադասում են շփվել SMS-հաղորդագրությունների միջոցով», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«SMS ամառ» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 067420 հատուկ համարին, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 20 տեքստով: «SMS ամառ» ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 067421 հատուկ համարին, *110*21# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 21 տեքստով SMS հաղորդագրությունով:
Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 200 դրամ, իսկ օրական բաժանորդավճարը` 20 դրամ: Ծառայության շրջանակում օրվա ընթացքում առաջին 20 ներցանցային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 0 դրամ: Ներցանցային հաղորդագրությունները` սկսած 21-ից, ինչպես նաև դեպի այլ ցանցեր ուղարկվող SMS-ները տարիֆիկացվում են համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:
Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների կանխավճարային համակարգի բաժանորդ ֆիզիկական անձանց, բացառությամբ «Շարժական ինտերնետ» սակագնային փաթեթների բաժանորդների:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ: --0—