700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Շուրջ 700 երիտասարդ Հայաստանի մարզերից և Ջավախքից. ամփոփվել է «Հզոր համայնք» միջմարզային միջոցառումը: Team Telecom Armenia-ն, արդեն 5 տարի շարունակ լինելով միջոցառման կազմակերպիչ «Հզոր միտք» հասարակական կազմակերպության կողքին, այս անգամ ևս աջակցել է նախաձեռնությանը:
«Հզոր համայնք» միջոցառումը նպատակ ունի խթանելու երիտասարդների ակտիվությունը, նպաստելու նրանց կրթական և մասնագիտական կողմնորոշմանը, ձևավորելու մարզեցի առաջնորդների սերունդ և նրանց միջոցով ապահովելու մարզերի համաչափ զարգացում:
Միջոցառման հարյուրավոր մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպելու տարբեր ոլորտներում հաջողության հասած մասնագետների և գործարարների հետ, մասնակցելու քննարկումների ու սեմինարների, ինչպես նաև ներկայացնելու իրենց համայնքների զարգացմանն ուղղված գաղափարներն ու նախաձեռնությունները:
«Կրթությունն ու երիտասարդների շարունակական զարգացումը Team-ի ռազմավարական ուղղություններից են: «Հզոր համայնքը» հաջողությամբ համատեղում է այդ ուղղությունները՝ նպաստելով երիտասարդների՝ նոր գիտելիքների և փորձառությունների ձեռքբերմանը: Ուրախ ենք լինելու այնպիսի նախաձեռնությունների կողքին, որոնք խթանում են երիտասարդների առաջնորդական կարողությունները, ստեղծում արդյունավետ համագործակցության հարթակ և օգնում բացահայտելու նրանց ներուժը՝ միաժամանակ ձևավորելով համայնքային առաջնորդների»,-նշում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:««Հզոր համայնք» միջոցառումը երիտասարդների համար շատ կարևոր օր է։ Այն մարզեցի երիտասարդների համար հնարավորություններ է ստեղծում ձեռք բերելու նոր և արժեքավոր կապեր Հայաստանի տարբեր մարզերի երեխաների և Հայաստանի շուրջ 100 առաջատար մասնագետների և գործարարների հետ։ Միջոցառման մասնակիցները նաև ստանում են այնպիսի գիտելիքներ, որոնք դժվար է ձեռք բերել առօրյայում»,-նշում է «Հզոր միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը:
«Հզոր համայնք» նախաձեռնությանը աջակցելով՝ Team Telecom Armenia-ն շարունակում է հավատարիմ մնալ համայնքների զարգացմանը և երիտասարդների կրթությանը միտված իր ռազմավարությանը:
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
