USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է տեսահոլովակների մրցույթ

27.04.2011, 01:20
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է տեսահոլովակների երիտասարդական բաց մրցույթ`«Իմ Եվրոպան 120 վայրկյանում»  խորագրով, հաղորդեցին ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից։
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է տեսահոլովակների մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է տեսահոլովակների երիտասարդական բաց մրցույթ`«Իմ Եվրոպան 120 վայրկյանում»  խորագրով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` մրցույթի հաղթողը կստանա Apple iPad: «Պատվիրակությունն առաջին անգամ նման երիտասարդական մրցույթ է կազմակերպում։ Մենք հուսով ենք, որ այն կնպաստի Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ինտեգրման գործընթացում կխթանի երիտասարդության դերը»,- պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի խոսքը մեջբերեցին մամուլի ծառայությունից։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալները, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալներ, տեսահոլովակը չպետք է գերազանցի 2 րոպեն և կարող է նկարահանվել ցանկացած տեսախցիկով, նույնիսկ բջջային հեռախոսի տեսախցիկով։

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 9-ը։ Մրցույթի մասնակիցները պետք է իրենց տեսահոլովակները բեռնեն YouTube կայքում, լրացնեն հայտի ձևը՝ տալով տեսահոլովակի հղումը և ուղարկեն հայտը էլեկտրոնային հասցեով՝ Delegation-Armenia@eeas.europa.eu։
Մրցույթի ժյուրին կորոշի հաղթողին՝ հաշվի առնելով YouTube  կայքի («like») և Facebook –ի միջոցառումների պաշտոնական կայքի ձայների քանակը։

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառման ընթացքում՝ 2011թ.-ի մայիսի 21-ին Երևանի Սիրահարների այգում։ -0-