USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԵՎ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

20.01.2009, 21:00
Հունվարի 19-ից «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ՓԲԸ-ն սկսել է Hi-Line ինտերնետ-ծառայություններ տրամադրել Գյումրիում, Դիլիջանում և Աբովյանում։
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԵՎ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 19-ից «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ՓԲԸ-ն սկսել է Hi-Line ինտերնետ-ծառայություններ տրամադրել Գյումրիում, Դիլիջանում և Աբովյանում։

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, բաժանորդներին կառաջարկվեն ինչպես մեգաբայթային, այնպես էլ անսահմանափակ սակագնային պլաններ:

Մինչ այժմ Hi-Line ծառայությունը մատուցվում էր Երևան, Վանաձոր, Էջմիածին, Աշտարակ և Սևան քաղաքներում: Առաջիկայում Hi-Line - ից օգտվելու հնարավորություն կստանան ևս 14  քաղաքների բնակիչներ:

«Hi-Line ծառայությունն անհատական ինտերնետ հասանելիության հարմար ձև է:Այն ապահովում է գնի ու որակի լավ հարաբերակցություն, իսկ սակագնային պլանների բազամազանությունը մեր յուրաքանչյուր բաժանորդին հնարավորություն է տալիս ընտրելու իրեն հարմար տարբերակը», - հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը։

Ծառայությւոնը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ADSL տեխնոլոգիայով ինտերնետ ծառայություն սկսել է մատուցել 2007 թվականին՝ Hi-Line  անվանմամբ: Ներկայումս ծառայությունից օգտվում են շուրջ 7 հազար բաժանորդներ:

Ընկերությունում գործում է 4 անսահմանափակ սակագնային փաթեթներ Hi-Line ծառայության համար՝ Hi-Line Unlimited 128՝ ամսական
8 հազար դրամ արժողությամբ (ներառյալ ԱԱՀ), Hi-Line Unlimited 256՝ 12 հազ. դրամ արժողությամբ, Line Unlimited 512՝ ամսական 20 հազ. դրամ արժողությամբ (ներառյալ ԱԱՀ) և Hi-Line Unlimited 1024՝ ամսական 30 հազ. դրամ արժողությամբ։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է  ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ։-0-