USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

ORANGE-Ը ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ է ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

04.03.2011, 22:17
Orange-ը նորարարությունների մրցույթ է մեկնարկել  Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների շրջանում, ուրբաթ լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
ORANGE-Ը ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ է ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Orange-ը նորարարությունների մրցույթ է մեկնարկել  Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների շրջանում, ուրբաթ լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
    
«Մրցույթի անցկացման հիմնական նպատակն է Հայաստանում երիտասարդ տաղանդների բացահայտումը և նրանց ինքնաարտահայտման հնարավորություն տալը, հեռահաղորդակցության ոլորտում հետաքրքիր գաղափարներ ներկայացնելը»,- ասել է Դյութուան:
    
Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի ՏՏ կենտրոնի ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ՀՊՃՀ-ի կիբեռնետիկայի, ռադիոտեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, կիրառական մաթեմատիկայի և համակարգչային համակարգերի ու ինֆորմատիկայի  ֆակուլտետների ուսանողները: -0-