USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Orange Armenia-ի բաժանորդներն Ավստրիայի ռոումինգի արտոնյալ պայմաններ կստանան

23.02.2011, 22:05
Orange Armenia-ի բաժանորդներն Ավստրիայի ռոումինգի արտոնյալ պայմաններ կստանան, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Orange Armenia-ի բաժանորդներն Ավստրիայի ռոումինգի արտոնյալ պայմաններ կստանան

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia-ի բաժանորդներն Ավստրիայի ռոումինգի արտոնյալ պայմաններ կստանան, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Orange-ն ընդլայնում է Orange Գոտում ներառված երկրների ցանկը և որպես եվրոպական օպերատոր`առաջարկում ռոմինգի բացառիկ սակագներ Orange-ի ներկայության եվրոպական երկրներ մեկնողներին: Այսօրվանից Ավստիայում նույնպես, միանալով տեղական Orange ցանցին` ռոմինգից օգտվողները կունենան հատուկ սակագներ` 250 դրամ/րոպե բոլոր մուտքային և ելքային զանգերի համար և 200 դրամ կարճ հաղորդագրությունների համար: Մուտքային SMS-ներն Orange Գոտում անվճար են:

Orange Գոտին միավորում է եվրոպական մի շարք երկրներ, որտեղ գործում է Ֆրանս Տելեկոմը (ապրանքանիշը՝ Orange ): Orange Գոտու երկրներն են` Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Լյուքսեմբուրգ, որտեղ բաժանորդները կարող են միանալ տեղական Orange ցանցին, և Բելգիա, որտեղ Ֆրանս Տելեկոմը գործում է Mobistar ապրանքանիշի ներքո:

Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ հանրապետության 500 համայնքներում ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի հասանելիություն, ինչպես նաև ինտերնետ-հասանելիություն:-0-