USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

«ԱրմենՏելը» դարձել է Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների Հանրապետական Երրորդ մրցույթ-ցուցահանդեսի գործընկերը

21.02.2011, 16:31
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) դարձել է Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների Հանրապետական երրորդ  մրցույթ-ցուցահանդեսի գործընկերը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«ԱրմենՏելը» դարձել է Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների Հանրապետական Երրորդ  մրցույթ-ցուցահանդեսի գործընկերը

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) դարձել է Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների Հանրապետական երրորդ  մրցույթ-ցուցահանդեսի գործընկերը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Երիտասարդ ստեղծագործողների Հանրապետական երրորդ մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է սիրո և երիտասարդության տոնին: Ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի Սիրո արագահաս բարեխոս Սբ. Սարգսի օրը: Միջոցառման նպատակը Հայաստանում և արտասահմանում հայկական գեղարվեստական և մշակութային արժեքների պահպանումն ու տարածումն է: Ցուցահանդեսին ներկայացված երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները նվիրված են սիրո թեմային:

«Հետամուտ լինելով բիզնեսի սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աջակցել տաղանդավոր երիտասարդներին՝ նպաստելով նրանց ստեղծագործ զարգացմանը և խրախուսելով նախաձեռնությունները` հանուն Հայաստանի», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

Լավագույն աշխատանքների մրցույթը կանցկացվի 4 անվանակարգում` գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակագործություն և դեկորատիվ-կիրառական արվեստ: Յուրաքանչյուր անվանակարգում կտրվեն մրցանակներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:

Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչն է «Աշխարհի Հայ նկարիչների Միավորումը»:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ:-0-