USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2,77 ՄԼՆ ԲԱԺԱՆՈՐԴ Է ՕԳՏՎՈՒՄ

27.12.2010, 22:40
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տվյալների համաձայն, երկրում երեք գործող օպերատորների բջջային կապի ծառայություններից իրականում ավելի քան 2,77 մլն բաժանորդ է օգտվում։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2,77 ՄԼՆ ԲԱԺԱՆՈՐԴ Է ՕԳՏՎՈՒՄ

Հայկական շուկայում բջջային կապի երեք օպերատոր է գործում՝ «ԱրմենՏել»-ը (ապրանքանիշը՝ Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100% դուստրը), ՎիվաՍել-ՄՏՍ-ը («Մոբիլնիե տելեսիսիտեմի» ռուսական օպերատորի դուստր ընկերությունը և Orange Armenia-ն (France Telecom-ի դուստր ընկերությունը)։
Ինչպես ասվում է տրանսպորտի և կապի նախարարության տարեկան հաշվետվության մեջ, 2010թ.-ի ընթացքում բջջային կապի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ինտենսիվ ներդրում է կատարվել, միաժամանակ երկրի ողջ տարածքում ընդլայնվել է 3G ցանցը՝ 100 տոկոսանոց ծածկույթ ապահովելով։


Նշվում է սակագնային քաղաքականության ճկուն կիրառումը, որը գործնականում նվազագույն սակագներ և բոլոր օգտվողների համար նախընտրելի ծառայությունների համընդհանուր հասանելիություն է ապահովում։
Տվյալ պահին Հայաստանում 4G չափանիշներում գործող տեխնոլոգիաների և գործող համակարգերի տեխնիկական վերասարքավորման աշխատանքներ են տարվում։
    
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հայտարարել է Հայաստանում 4G/LTE ցանցի առաջին փորձնական կոմերցիոն գործարկման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն կընձեռի փորձարկելու 4G տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները նախքան ցանցի` հանրապետության ամբողջ տարածքում լայնամասշտաբ գործարկումը:
Orange Armenia ընկերությունը նույնպես ներկայացրել է 4G տեխնոլոգիաների առավելությունները։
    
Ինչ վերաբերում է ամրակցված ցանցին, ապա ըստ նախարարության տվյալների, «ԱրմենՏել» ընկերության  ֆիքսված ցանցի բաժանորդների թիվը 620 հազար է կազմում, որոնցից 530 հազարը Երևանում են։ -0-