USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
եղանակը
Երևանում
+9

Ucom-ն ու Օrange Armenia-ն ավարտել են ցանցերի փոխկապակցման աշխատանքները

16.12.2010, 23:40
«Ucom» և «Օrange Armenia» ընկերություններն ավարտել են ֆիքսված և բջջային հեռախոսային ցանցերի փոխկապակցման աշխատանքները, տեղեկացրեցին Օrange Armenia ընկերության մամուլի ծառայությունից:
Ucom-ն ու Օrange Armenia-ն ավարտել են  ցանցերի փոխկապակցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ucom» և «Օrange Armenia» ընկերություններն ավարտել են ֆիքսված և բջջային հեռախոսային ցանցերի փոխկապակցման աշխատանքները, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալության տեղեկացրեցին Օrange Armenia ընկերության մամուլի ծառայությունից:

Ucom ընկերությունը նոյեմբերից Հայաստանում ֆիքսված կապի սեփական ցանց է գործարկել, որին սովորական տան հեռախոսի միջոցով կարող են միանալ ընկերության բոլոր բաժանորդները և օգտվել սովորական ֆիքսված կապի ծառայություններից։

«Ընկերություններն ավարտին հասցրեցին թեստավորման և փորձարկման աշխատանքները, և այժմ հնարավոր է դարձել երկու օպերատորների ձայնային ծառայությունների բաժանորդների միջև զանգերի իրականացումը», - տեղեկացրեցին մամուլի ծառայությունից:

Ընկերության ծրագրերի համաձայն՝ ֆիքսված հեռախոսակապի ծառայության հետ մեկտեղ  Ucom-ը նոր հեռախոսներ կառաջարկի տեսազանգին միանալու հնարավորությամբ, որը հնարավոր կլինի իրականացնել նույնիսկ միջազգային զանգերի դեպքում:

Ծրագրվում է, որ բաժանորդավճարը շուրջ 600 դրամ կարժենա։ Բացի զանգերի րոպեական տարիֆիկացումից նաև 15 հազար դրամ արժողությամբ փաթեթային ծառայություններ կգործեն, որոնք իրենց մեջ կներառեն 2 մեգաբայթ Ինտերնետ, 76 հեռուստաալիք և ֆիքսված հեռախոսակապ, որոնք առանձին գումարով 21 հազար դրամ են կազմում։

Հայաստանի ֆիքսված կապի հիմնական խոշոր օպերատորը «ԱրմենՏել» ընկերությունն է։ Այլընտրանքային ֆիքսված կապի մի քանի օպերատորներն արդեն

ՀԾԿՀ-ի արտոնագիր են ստացել և ֆիքսված կապի սեփական ցանցի շահագործման են անցել։

UCom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին և մի շարք ավանդական և ժամանակակից բարձր արդյունավետության ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության հայկական շուկայի համար։ Ericsson ընկերության աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց, որն ընդգրկում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ տրամադրելով Ինտերնետի, IP-հեռախոսակապի և ինտերնետ-հասանելիության ծառայություններ

Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ հանրապետության 500 համայնքներում ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի հասանելիություն, ինչպես նաև ինտերնետ-հասանելիություն: (1 դոլարը 360,91 դրամ է):-0-