USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

UCOM-Ի ՖԻՔՍՎԱԾ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԶԱՆԳԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՀՀ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՑԱՆՑՈՒՄ

16.12.2010, 19:51
Ucom ընկերությունը համաձայնագիր կստորագրի ՀՀ բջջային օպերատորների հետ՝ ֆիքսված կապի սեփական ցանցի գործարկման շրջանակներում, չորեքշաբթի լրագրողներ
UCOM-Ի ՖԻՔՍՎԱԾ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԶԱՆԳԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՀՀ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՑԱՆՑՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը համաձայնագիր կստորագրի ՀՀ բջջային օպերատորների հետ՝ ֆիքսված կապի սեփական ցանցի գործարկման շրջանակներում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Ucom հեռահաղորդակցական ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom ընկերությունը նոյեմբերից Հայաստանում ֆիքսված կապի սեփական ցանց է գործարկել, որին սովորական տան հեռախոսի միջոցով կարող են միանալ ընկերության բոլոր բաժանորդները և օգտվել սովորական ֆիքսված կապի ծառայություններից։

Ըստ Եսայանի, Ucom-ն արդեն համաձայնագիր ունի ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ, այսօր նաև պայմանագիր է ստորագրվել Orange Armenia-ի հետ, ինչպես նաև շուտով համանման պայմանագիր կնքնվի «ԱրմենՏել» ընկերության հետ։

«Առաջին զուտ առևտրային, ոչ տեխնիկական պայմանագիրը մենք ստորագրել ենք Orange Armenia ընկերության հետ, որի շնորհիվ վաղվանից մեր բաժանորդները կարող են զանգեր ստանալ Orange-ի ցանցից»,- ասաց Եսայանը։

Նա նշեց, որ ընկերության մրցունակության ապահովման և հաճախորդների ներգրավվման համար ցանցի ներսում տարբեր ակցիաներ կնախատեսվեն, այդ թվում անվճար խոսակցության ժամանակի տրամադրում։ Նաև ցածր սակագներ կգործեն։
Եսայանը պարզաբանեց, որ Ucom-ի մեկ հեռախոսը կարող է մինչև հինգ համար ունենալ, որոնք ցանկության դեպքում կարելի է վերահասցեավորել բջջային համարներին։

«Ցանցը նաև տեսազանգեր իրականացնելու հնարավորություն է տալիս, եթե բաժանորդը համապատսխան հեռախոս ձեռք բերի»,- ասաց Եսայանը։

Ընկերության ծրագրերի համաձայն, ֆիքսված հեռախոսակապի ծառայության հետ մեկտեղ  Ucom-ը նոր հեռախոսներ կառաջարկի տեսազանգին միանալու հնարավորությամբ, որը հնարավոր կլինի իրականացնել նույնիսկ միջազգային զանգերի դեպքում։

Ծրագրվում է, որ բաժանորդավճարը շուրջ 600 դրամ կարժենա։ Բացի զանգերի րոպեական տարիֆիկացումից նաև 15 հազար դրամ արժողությամբ փաթեթային ծառայություններ կգործեն, որոնք իրենց մեջ կներառեն 2 մեգաբայթ Ինտերնետ, 76 հեռուստաալիք և ֆիքսված հեռախոսակապ, որոնք առանձին գումարով 21 հազար դրամ են կազմում։

Հայաստանի ֆիքսված կապի հիմնական խոշոր օպերատորը «ԱրմենՏել» ընկերությունն է։ Այլընտրանքային ֆիքսված կապի մի քանի օպերատորներն արդեն ՀԾԿՀ-ի արտոնագիր են ստացել և ֆիքսված կապի սեփական ցանցի շահագործման են անցել։

UCom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին և մի շարք
ավանդական և ժամանակակից բարձր արդյունավետության ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության հայկական շուկայի համար։ Ericsson ընկերության աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց, որն ընդգրկում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ տրամադրելով Ինտերնետի, IP-հեռախոսակապի և ինտերնետ-հասանելիության ծառայություններ:-0-