USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

ՎիվասՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայության նոր սակագնային համակարգը

09.12.2010, 17:44
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ից գործում է ռոումինգ ծառայության նոր առավել հարմարավետ սակագնային համակարգ:
ՎիվասՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայության նոր սակագնային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ից գործում է ռոումինգ ծառայության նոր առավել հարմարավետ սակագնային համակարգ:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այժմ բոլոր երկրները բաժանված են մի քանի սակագնային գոտու, որոնցից յուրաքանչյուրում գործում են ռոումինգի միասնական սակագներ:
 
Այսպես, նախկինում արտասահման մեկնելիս, անհրաժեշտ էր ստուգել ռոումինգի սակագները մեկնման բոլոր երկրների մի շարք բջջային ցանցերի համար: Այժմ Եվրոպայում շրջագայելու դեպքում պետք է ճշտել Եվրոպա սակագնային գոտում գործող սակագները, որոնք ընդհանուր են եվրոպական բոլոր երկրների համար:
 
Ռոումինգ ծառայության սակագները հետևյալն են՝ մուտքային զանգեր՝ 25 դրամ (ռոումինգ դեպի ԼՂՀ), 80 դրամ (Վրաստան և ԱՊՀ այն երկրներ, որտեղ գործում է ՄՏՍ ցանցը), 180 դրամ (ԱՊՀ-ի մնացած տարածքները), 260 դրամ (Եվրոպա), 500 դրամ (ԱՄՆ, Կանադա), և 450 դրամ (մնացած տարածքները)։

Ինչ վերաբերվում է ելքային զանգերին, ապա ԼՂՀ-ից դեպի Հայաստան զանգը կարժենա 140 դրամ, Վրաստանից՝ 880, ԱՊՀ-ից՝ 780 դրամ, Եվրոպայից՝ 1060 դրամ, իսկ ԱՄՆ-ից և Կանադայից՝ 1800 դրամ։

Ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում են Այլ սակագնային գոտու սակագները

Թուրքիայից դեպի Հայաստան կատարվող զանգի սակագինն է 3600 դրամ/րոպե, իսկ Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի Հայաստան կատարվող զանգի սակագինն է 1850 դրամ/րոպե: -0-