USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ BEELINE ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻՆ

18.11.2010, 01:54
Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 50 ուսանող նոյեմբերի 18-20-ը ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորում կմասնակցի Բրիտանական խորհրդի կազմակերպած Beeline ձեռնարկատիրական ազգային ճամբարին
ՀՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ BEELINE ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻՆ
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 50 ուսանող նոյեմբերի 18-20-ը ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորում կմասնակցի Բրիտանական խորհրդի կազմակերպած Beeline ձեռնարկատիրական ազգային ճամբարին, հաղորդում է Բրիտանական խորհրդի (British Council) հայկական գրասենյակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն, երկու օրվա ընթացքում նրանք կմասնակցեն դասընթացների, որոնց ավարտից հետո խմբակային աշխատանքի միջոցով կփորձեն լուծել ԱրմենՏել ընկերության (ապրանքանիշը` Beeline) ներկայացրած բիզնես-առաջադրանքը: «Հաղթող խումբը կարժանանա մրցանակների եւ հնարավորություն կստանա աշխատանքային պրակտիկա անցնել ԱրմենՏել ընկերությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ։Լավագույն բիզնես որոշումը կընտրվի ժյուրիի անդամների կողմից, որի կազմում են` ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Գարետ Վին-Օուենը և ՀՀ ԿԳՆ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը։Ձեռնարկատիրական ճամբարը կազմակերպվում է Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում: Ծրագրի գործընկերներն են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, իսկ բացառիկ հովանավորն է ԱրմենՏել ընկերությունը:

«Հմտություններն աշխատանքում» ծրագիրն իրականացվում է երրորդ տարին Միացյալ Թագավորությունում եւ Հարավարեւելյան Եվրոպայի (ներառյալ Հայաստանի) 10 երկրում: Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդներին, մղել նորամուծությունների եւ գործատուների անմիջական ներգրավմամբ զարգացնել նրանց ձեռնարկատիրական հմտությունները` նպաստելով կրթական ոլորտ եւ աշխատաշուկա կապի ամրապնդմանը:«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ:-0-