USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

VivaCell-MTS-Ն ԻՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ «ՄՏՍ ԿՈՆԵԿՏ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ+» ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

04.11.2010, 19:30
VivaCell-MTS-ը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+»  հետվճարային սակագնային պլան է ներկայացնում իր բաժանորդներին, չորեքշաբթի հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
VivaCell-MTS-Ն ԻՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ  «ՄՏՍ ԿՈՆԵԿՏ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ+» ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS-ը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+»  հետվճարային սակագնային պլան է ներկայացնում իր բաժանորդներին, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

12 հազար դրամ ֆիքսված ամսավճարով, բաժանորդը ձեռք է  բերում 10 ԳԲ գերարագ ինտերնետ, որը սպառելուց հետո շարունակում է օգտվել 10 ԳԲ գերարագ ինտերնետից։

Միաժամանակ նախատեսված լիմիտի սպառումից հետո բաժանորդը պահպանում է ինտերնետի ցանցում ցերեկային ժամերին 128 Կբիթ/վրկ արագությամբ կամ գիշերային ժամերին 1024 Կբիթ/վրկ արագությամբ մնալու հնարավորությունը։

Այս փաթեթով նաև տրամադրվում է ամսական 100 ներցանցային անվճար SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
Եվ, ինչպես միշտ, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում, «ՄՏՍ կոնեկտ» 3G մոդեմը տրամադրվում է անվճար:

VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիյե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին: -0- Ն.Ա.